Գիտնականները պարզել են, որ Հարավային օվկիանոսում շարժման մեջ է գտնվում Սինգապուրի չափերի հասնող հսկայական այսբերգ, հայտնում է BBC-ն:
700 քառ.կմ մեծության այսբերգը կարող է վտանգել միջազգային ծովային ուղիները:
Վերջին արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ այսբերգը պոկվել է Անտարկտիդայի «Փայն Այլենդ» սառցաբեկորից և շարժվում է Հարավային օվկիանոսով:
Այսբերգի տեղաշարժն ուսումնասիրելու համար բրիտանացի գիտնականներին մեծ դրամաշնորհ է հատկացվել:










































