«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին գովեստի խոսքեր է հասցեագրել իր երիտասարդ թիմակիցներին` Վիլֆրիդ Զահային և Ադնան Յանուզային:
«Զահան և Յանուզայը հիանալի ֆուտբոլիստներ են և լավ անձնավորություններ: Նրանք հնարավորություն ստացան ցուղադրել իրենց հնարավորությունները «կարմիր սատանաներ»-ի հիմնական կազմում: Տղաների ցուցադրած խաղը տպավորիչ է:
Վիլֆրիդն ու Ադնանը ցուցադրեցին իրենց լավագույն խաղային որակները: Հպարտանում եմ նրանցով»,- Marca-ն մեջբերում է Նանիի խոսքերը:







































