Երևանում ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց օգտագործելու դեպք, ապօրինի զենքեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վերջիններիս տեղեկությունների համաձայն նախկինում մի քանի անգամ դատապարտված Հովհաննես Այվազյանն ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, օգտագործում ու նաև իրացնում:
Նրա վարձակալած տան խուզարկությամբ հայտնաբերվել են ոչ միայն թմրանյութով լցված ներարկիչներ, այլ նաև 1 մգ տարողությամբ 680 օգտագործված ներարկիչ ու 120 օգտագործված ասեղ: Հայտնաբերվել են նաև հաբեր, կշեռք, որով չափել են թմրադեղերը, կանեփի սերմ, հերոին թմրատեսակ, զենք, փամփուշտներ: