ԱՄՆ-ի Սմիթսոնյան ինստիտուտը, որի կազմի մեջ են մտնում 19 թանգարաններ, գործարկել է հատուկ ծրագիր, որի օգնությամբ ցանկացողները կարող են իրենց տնային համակարգչով դիտել և ուսումնասիրել թանգարանային նմուշների եռաչափ մոդելները, ինչպես նաև տպել դրանք եռաչափ տպիչի օգնությամբ: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Եռաչափ սքանավորման տեխնոլոգիայի օգնությամբ Սմիթսոնյան ինստիտուտի փորձագետները արդեն սկսել են ստեղծել հայտնի թանգարանային ցուցանմուշների ինտերակտիվ մոդելները:
Հաշված րոպեների ընթացքում տպիչը կստեղծի նմուշի տարբերակը: Ներկայում Սմիթսոնյան ինստիտուտը տարեկան 350 հազար դոլար է ծախսում նմուշների եռաչափ թվայնացման վրա: Եռաչափ արխիվի ստեղծման աշխատանքներն ինստիտուտում իրականացվում են 2008 թվականից:
Մտավախություն կա, որ այժմ չարագործները հեշտությամբ կստեղծեն նմուշների կեղծ տարբերակներն ու կվաճառեն դրանք:









































