Ինչպես գիտեք, «Մունդիալ-2014»-ի անցումային խաղում Շվեդիայի հավաքականի հակառակորդը Պորտուգալիայի ընտրանին է: Շվեդների առաջատար Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ իր մասնակցությունն աշխարհի առաջնությանն ավելի անհարեժշտ է, քան Քրիշտիանու Ռոնալդուի մասնակցությունը:
Պորտուգալիա – Շվեդիա խաղը կկայանա վաղը, իսկ պատասխան մրցավեճը՝ նոյեմբերի 19-ին:
«Կարծում եմ՝ ես աշխարհի առաջնությանն ավելի շատ եմ անհրաժեշտ, քան Ռոնալդուն: Ես կարող եմ հանդիսականներին էմոցիաներ պարգևել, գեղեցիկ գոլեր խփել, որոնք ոչ ոք ինձնից բացի չի կարողանում խփել:
Երկրպագուները ցանկանում են Բրազիլիայում տեսնել ինձ: Հարգում եմ Ռոնալդուին: Կասկածից վեր է, որ նա լավագույններից մեկն է»,- Իբրայի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:






































