Ռուսաստանի տարածք մուտք գործող ներգաղթյալներին կպարտավորեցնեն ստանալ բժշկական ապահովագրություն և կարգելեն գտնվել Ռուսաստանի տարածքում 90 օրից ավելի (կես տարվա շրջանակներում) այցագրի և աշխատանքի թույլտվության բացակայության դեպքում՝ հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Համապատասխան ուղղումների մշակումը նախաձեռնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ղեկավարության ներքո գտնվող պետական սահմանային հանձնաժողովը:
Բացի այդ, Դաշնային էմիգրացիոն ծառայությանը կարգադրվել է մինչև 2015թ. աշխատել էլեկտրոնային եղանակով ներգաղթյալների անձը հաստատող վկայականների ստեղծման հարցի ուղղությամբ: