ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը:
«Ես չեմ շփվել Մեսսիի հետ, քանի որ նրա տրանսֆերի ձեռքբերումն ինձ չի հետաքրքրում: Եթե ցանկանում եք իմանալ, թե որքանով է իրական այդ ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերման հնարավորությունը, ապա խոսեք այդ մասին կատալոնական ակումբի նախագահի հետ:
Ես չեմ պատրաստվում վճարել Լեոյի պայմանագրով նախատեսված հրաժարագինը: Ես իրատես եմ, իսկ այդ գումարը իրատեսության հետ ոչ մի կապ չունի»,- ասել է փարիզյան ակումբի նախագահը:









































