Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Անորոշությունը մասնատեց ՀՀԿ-ն

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում խուսափել է որևէ կերպ ակնարկել Սերժ Սարգսյանի վարչապետության անուսափելիության մասին: Այդ հանգամանքը ուշագրավ է նույն ռադիոկայանի հետ մեկ այլ ՀՀԿ պատգամավորի, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցազրույցի ֆոնին, որում Աշոտյանը բավականին բաց և գրեթե միարժեք տեքստով խոսել էր այն մասին, թե ավարտը բոլորի համար էլ պարզ է:

ՀՀԿ-ն կարծես թե կիսվում է՝ կան կուսակցականներ, որոնք չեն վարանում խոսել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության և վարչապետական ապագայի վճռվածության մասին, և կան կուսակցականներ, որոնք ամենևին չեն շտապում «երդման» կամ «ազգովի խնդրանքի» այդ կուսակցական ակտին միանալ, հայտարարելով, որ դեռ չկա որոշում և կխոսեն, երբ հարցը քննարկվի: Օրինակ, այդ դիրքորոշումն է արտահայտում նաև արդարադատության ՀՀԿ-ական նախարար Դավիթ Հարությունյանը, որն ասում է, թե կուսակցությունն ունի վարչապետի մի քանի հնարավոր թեկնածու, և միայն կոնկրետ իրավիճակը կթելադրի, թե ում է պետք առաջադրել: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը, այդուհանդերձ, միարժեք չէ, ինչպես թվում է, կամ ինչպես տարածված է կարծել:

Ի վերջո, Հայաստանում քչերն են պատկերացնում, որ Սարգսյանը կհրաժարվի իշխանության առաջին դեմքի կարգավիճակը պահելուց, հատկապես, երբ վերացրել է դրա սահմանադրական արգելքը, և փոխելով կառավարման մոդելը, ստացել է ցմահ առաջին դեմք լինելու սահմանադրական հնարավորություն: Խնդիրը սակայն այն է, որ Հայաստանը, այդուհանդերձ, «անմարդաբնակ աշխարհաքաղաքական կղզյակ» չէ, որտեղ ամենաուժեղը բոլորին թելադրի իր կամքը: Պարզապես չկա դրա ռեսուրսը, այլապես ամենևին պակաս ուժեղ չէր նաև Ռոբերտ Քոչարյանը, հատկապես, որ նա իր ոճով առավել կոշտ էր, քան Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից, Սարգսյանի «արդյունավետության» գրավականը կարող է լինել «փափուկ ուժի» մարտավարությունը:

Բոլոր դեպքերում, իշխանությունը, թեկուզ փոքր Հայաստանի իշխանությունը, պահանջում է ռեսուրսների մի ամբողջ բազա: Ավելին, չնայած փոքր Հայաստանի մասին է խոսքը, այդուհանդերձ, այն գտնվում է աշխարհաքաղաքական մեծ խաչմերուկներից մեկում: Եվ ոչ միայն գտնվում է դրանում, այլ նաև անմիջականորեն առնչվում է առկա խնդիրներից և հանգույցներից մի քանիսին: Իսկ դա բազմապատկում է ռեսուրսների պահանջվող ծավալը, քանակությունը, նաև բազմազանությունը, Հայաստանի իշխանության հարցը, կամա թե ակամա, օբյեկտիվորեն դարձնելով գրեթե աշխարհաքաղաքական նշանակության հարց: Խնդիրն այն չէ, որ այդ իշխանությունը որոշվելու է Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, կամ Փարիզում ու Լոնդոնում: Ամենևին պետք չէ պարզունակացնել իրավիճակը: Եվ բանը նաև Հայաստանի ինքնիշխանությունը չէ: Այստեղ իհարկե կան խնդիրներ, մեղմ ասած՝ կան այդ խնդիրների մասին խոսելու բավականաչափ հիմքեր, սակայն տվյալ պարագայում, անգամ ամենաինքնիշխանության դեպքում, Հայաստանի իշխանության հարցի վրա արտաքին ազդեցությունը լինելու էր օբյեկտիվորեն զգալի, զուտ այդ ռեսուրսների և «խաչմերուկի» բազմապատկած պահանջների անհամաչափության բերումով:

Եվ ուրեմն ակնհայտ է, որ կա որոշումների կայացման համար անհրաժեշտ գործոնների մի ահռելի դիապազոն, որի վրա Հայաստանի իշխող կուսակցությունը ոչ միայն ազդեցություն չունի, այլ որից, որում տիրող իրերի դրությունից և զարգացման միտումների խորքային բովանդակությունից գաղափար անգամ չունի: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն պատկերացնել անգամ չի կարող, թե մոտիվացիոն ինչ հիմքերով, ընթացիկ և միջնաժամկետ քաղաքական հեռանկարի ինչ ռեժիմով է Սերժ Սարգսյանը կայացնելու իր որոշումը: Այստեղ հետաքրքիր է այլ հարց՝ ՀՀԿ-ում արտահայտվող կամ չարտահայտվող՝ զուսպ տեսակետների տարբերությունը պայմանավորված է իրավիճակի գնահատման ճշգրտության և ոչ ճշգրտության, համարժեքության և էմոցիոնալության հանգամանքով, դրանով թելադրվող տարբերությա՞մբ, թե՞ այդուհանդերձ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության նպատակահարմարության վերաբերյալ պատկերացումների տարբերությամբ, երբ ոչ բոլորի մոտ է այդ հեռանկարի արձանագրումն առաջացնում խանդավառություն:

Որքան էլ ի վերջո Հայաստանում իշխանությունն ընկալվի վերից վար ուղղահայաց տրամաբանությամբ, աներկբա է, որ ցանկացած իշխանություն, անգամ ամենաավտորիտարը, իր ներքին տրամադրությունների առումով պայմանավորված է բազմաթիվ անհատական գործոններից՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ, ներքին հարաբերությունների բարդ համակարգից և, ըստ այդմ, դրանցով թելադրվող առնվազն միջնաժամկետ շահերից: Իսկ անկախ Սերժ Սարգսյանի հետնախագահական կարգավիճակից, համակարգը նոր մոդելի պարագայում դառնում է առավել բազմաշերտ, ու նաև ակնհայտորեն ներգրավվում են նոր խաղացողներ ու ռեսուրսներ, որոնք անխուսափելի են դարձնում բաժանարար գծերի տարբեր աստիճանի սրության դրսևորումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում