Անգլիայի Պրեմիեր Լիգան հանդես է եկել սիմուլյանտներին պատժելու առաջարկով: Ենթադրվում է, որ տեսանյութերի հիման վրա սիմուլյանտները կարող են որկազրկվել խաղի ավարտից հետո:
Նման կանոն կիրառվում է Շոտլանդիայում, որտեղ ֆուտբոլիստները 2-խաղյա որակազրկում են ստանում կեղծակերպումների համար:
Սակայն Անգլիայի պրոֆեսիոնալ լիգաները դեմ են նորամուծությանը: Հիշեցնենք`ավելի վաղ Պրեմիեր Լիգայի որոշ թիմերի գլխավոր մարզիչներ հայտարարել են, որ անհրաժեշտ է պատժել սիմուլյանտներին:










































