«Իհարկե, հաղթելու ենք «Արսենալին»: Առաջին հանդիպումը շատ կարևոր է և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Լոնդոնում խնդիրներ չունենանք: Պատասխան խաղում մենք հանդես կգանք հիանալի խոտածածկի վրա: Մեզ հենց դա է պետք հաջող խաղալու համար:
Ժամանակին երբ ասացի, որ մենք հաղթելու ենք «Գալաթասարային», բոլորն ինձ հոգեկան հիվանդի տեղ դրեցին: Հաղթելու հնարավորություն ունենենք նաև հիմա: Թող ինձ հիմարի տեղ դնեն բայց մենք կհաղթենք «Արսենալին» և կհասնենք Եվրոպա Լիգայի եզրափակիչ»,- ասել է շվեդական «Էսթերսունդի» նախագահ Դանիել Կինդբերգը:
Հիշեցնենք, որ վաղը Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ առաջին խաղում «Էսթերսունդը» սեփական հարկի տակ մրցելու է «Արսենալի» հետ:










































