Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է «Ոսկե գնդակ»-ը նվաճելու իր հնարավորությունների մասին:
« «Ոսկե գնդակ»-ը նվաճելու իրական հնարավորություն ունեմ: Անցած մրցաշրջանը լավագույններից մեկն էր իմ մարզական կարիերայում: Իմ ակումբը հաղթող ճանաչվեց բոլոր մրցաշարերում:
Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները: Հավակնորդները շատ են: Օրինակ՝ Քրիշտիանու Ռոնալդուն: նա հիանալի խաղացող է»,- Ռիբերիի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռիբերին «Բավարիա»-ի կազմում անցկացրած 43 խաղերում 11 գոլ է խփել:








































