Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր ասուլիսին ներկայացել էր նոր «սթայլով»`վզի վրա գունավոր դաջվածքով: Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է նշանակում իր դաջվածքը, ի՞նչ խորհուրդ ունի:
«Էրկու հատ մեկ ա` վերևը` Աստված, ներքևը` ժողովուրդ»,- պատասխանեց նա: Մեր դիտարկմանը, թե Աստվածաշնչում հստակ արգելվում է մարմնի վրա դաջվածք անելը, իսկ ինքը հավատացյալ է, Կարապետիչն արձագանքեց. «Այդպիսի բան չկա, տենց բան չկա գրած Աստվածաշնչում»: Երբ նրան հիշեցրինք աստվածաշնչյան կոնկրետ խոսքը, նա շարունակեց համառել. «Ոչ, Աստվածաշունչը հոգուն ա վերածում ամեն ինչ, ոչ թե մարմնին»: Իսկ երբ հարցրինք, թե այլ դաջվածքնե՞ր էլ ունի, թե՞ ոչ, և ինչքա՞ն ժամանակ է, որ այդ գունավոր դաջվածքը կրում է վզին, Կարապետիչը նեղսրտեց, թե ժամանակակից աշխարհում ենք ապրում, և 21-րդ դարում հարցնել, թե ինչ դաջվածք ունես, երբ ես արել, նույնն է, թե հարցնես՝ քանի հատ խալ ունես և որտեղ:
«Դաջվածքը՝ էտի մարդու անհատական հարցն ա: Ես չեմ վախենում տենց համարձակ քայլերից, ես մենակ Աստծուց եմ վախենում: Ուրիշ ոչ մի բանից չեմ վախենում: Չեմ մտածում, թե մարդիկ ինչ կմտածեմ: Ո՛չ պետական փողերն եմ յուրացրել, ոչ էլ չինովնիկ եմ: Ժողովրդին էլ վնաս չեմ տվել»,- եզրափակեց Տիգրան Կարապետիչը:
Լուսանկարը՝ Photolure-ի







































