«Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն շարունակում է աշխատավարձ ստանալ լոնդոնյան ակումբից:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, իտալացի մասնագետն «ազնվականներ»-ից շաբաթական ստանում է 130.000 ֆունտ աշխատավարձ: Տեղեկացվում է, որ Դի Մատեոն «Չելսի»-ից արդեն ստացել է 7 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ մարզիչը լոնդոնյան ակումբի ղեկավարության կողմից պաշտոնանկ էր արվել 2012 թվականի նոյեմբերին` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում թիմի հաղթանակից մի քանի ամիս անց:
Ավելացնենք, որ Դի Մատեոն շարունակելու է ակումբից դրամական փոխհատուցում ստանալ մինչև 2014 թվականի հունիսը:






































