ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նոյեմբերի 4-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե գազի սակագնի տարբերությունը կսուբսիդավորի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ գրավոր հարցում էր ուղարկել ՌԴ կառավարության մամուլի ծառայություն, և այնտեղից պատասխանել են, որ գազի սակագնի սուբսիդավորումը կլուծվի ՀՀ-ի` Մաքսային միություն մտնելու եղանակով:
«ՀՀ և ՌԴ միջև Հայաստան ներմուծվող գազի գնի գոյացման շուրջ համաձայնագրի նախագծով նախատեսվում է արտահանման մաքսատուրքի վերացում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































