Սելենա Գոմեսը օրերս է վերադարձել Նյու Յորքից, որտեղ նա ընկճախտի բուժման կուրս էր անցնում։ Այն պահից, ինչ նա Լոս–Անջելես է ժամանել, նա ոչ մի օր տեղում չի նստում։

Երգչուհին արդեն հասցրել է հանդիպել ընկերների հետ՝ Կալիֆոռնիայի ռեստորաններից մեկում, զբաղվել պիլատեսով և մեդիտացիայով, հանգստանալ այգում։

Հայտնի է, որ 25 ամյա աստղը ճաշել է ընկերների հետ Casa Vega մեքսիկական ռեստորանում, իսկ հետո բոլորով գնացել են հեծանիվ քշելու։ Սելենան կոմբինեզոնով է եղել, Louis Vuitton պայուսակով և նարնջագույն սանդալներով։

Աղջիկը եղել է առանց շպարի և մազերի հարդարանքի, բայց դա նրան բացարձակ չի հուզել։









































