Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 11-ին, շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։










































