Ֆիլիպիններում զինվորականները սպանել են զինված երկու կոմունիստ ապստամբների, որոնք հարձակվել են թայֆունից տուժած Տակլոբան քաղաք ուղարկվող հումանիտար օգնության վրա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով փոխգնդապետ Ջոսելիտո Կակիլալուին: Պատահարը տեղի է ունեցել Մատնոգ քաղաքում:
Ընդհանուր առմամբ 15 ապստամբներ հարձակվել են հումանիտար օգնություն փոխադրող մի քանի ավտոմեքենաների վրա: Բացի երկու սպանվածներից, վիրավորվել է հանցագործներից մեկը:
Ֆիլիպինցի զինվորականները հայտարարել են, որ հարձակում գործածները եղել են Նոր ազգային բանակի (տեղի կոմունիստական կուսակցության զինված թև) անդամներ, որը հայրենասիրական պայքար է մղում գործող իշխանությունների դեմ:







































