Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մի խումբ քաղաքացիներ այսօր սիրված դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոքի ակցիա և երթ անցկացրեցին: Նրանք սկզբում գնացին «Դատապարտյալների հիվանդանոց», ապա՝ Գլխավոր դատախազություն:
Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատախազության մոտ դիմեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ կոչ անելով փոխել Պետրոսյանի խափանման միջոցը և թողնել, որ նա վերականգնի իր առողջությունը և հավուր պատշաճի ներկայանա դատերին:
Մանրամասները տեսանյութում:










































