Կինը մահացել է՝ փորձելով սելֆի անել երկաթուղագծի վրա, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Բանգկոկի ոստիկանությանը:
28-ամյա կինն ընկերների հետ խմել է Սամսեն երկաթուղային կայարանից ոչ հեռու Բանգկոկի Phaya Thai շրջանում: Հինգշաբթի տեղի ժամանակով ժամը մոտ 4-ին նրանք գնացել են կայարան և փորձել են սելֆի անել երկաթուղագծի վրա: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ կինը և նրա ընկերը փորձել են լուսանկարվել անցնող գնացքի ֆոնին՝ չտեսնելով հանդիպակացը:








































