Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել է ամենամոտ ապագայում Փխենյան այցելել և այնտեղ երկկողմ գագաթնաժողով անցկացնել: Հարավային Կորեայի ղեկավարը խոստացել է Փխենյան այցելել «անհրաժեշտ պատրաստություններից հետո»: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը Սեուլում ԶԼՄ-ների համար ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը:
Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերսկսել երկխոսությունն ԱՄՆ-ի հետ, հայտնում է նախագահի վարչակազմը:
«Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև շուտափույթ երկխոսությունն անհրաժեշտ է միջկորեական հարաբերությունների զարգացման համար»,- ասել է Հարավային Կորեայի նախագահը:









































