Բեռլինում Պաբլո Ներուդայի անվան գրադարանի շենքում նոյեմբերի 16-ին տեղի կունենա ևս մեկ՝ իր տեսակի մեջ եզակի գրադարանի բացում, որտեղ կլինեն գրքեր, ինչպես նաև աուդիոձայնագրություններ ու ֆիլմեր այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում վարժ կարդալ ու դժվարությամբ են ընկալում խոսքը, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Գրադարանի բաժանորդներ կարող են դառնալ նյարդաբանական խախտումներով տառապող անձինք, նաև գերմաներենի չիմացության պատճառով սահուն կարդալ դժվարացողները:
Նոր գրադարանի ֆոնդը ունի ավելի քան 250 գիրք ու տեղեկատվության այլ կրիչներ՝ լեզվի ընկալումը հեշտացնելու համար:









































