Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ այլևս երբեք իր թիմի ֆուտբոլիստներին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորություն չի տա:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Յունայթեդ» – «Արսենալ» խաղն ավարտվեց 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփեց Ռոբին վան Պերսին:
Talksport-ը նշում է, որ ֆրանսիացի մսնագետը հայտարարել է, որ իր խաղացողներին այլևս չի տա անմիջական հակառակորդի կազմ տեղափոխվելու հնարավորություն:








































