ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդի 62-ամյա բնակչուհի Սենդի Լերթցմանի դին հայտնաբերել են նրա սատկած շների կողքին, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Sky News-ին:
Կենդանիների իրավունքների պաշտպան ակտիվիստուհին հայտնաբերվել է իր մեքենայում՝ ավտոտնակում, ավտոմեքենայի շարժիչն անջատած է եղել: Շուրջբոլորը հայտնաբերվել են կնոջ 31 սատկած շները:
Մեկ շան հաջողվել է փրկվել: Պատուհանից դուրս թռչելով՝ շունն ավելի ուշ հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
40 տարի շարունակ կինը կատուներ, ձիեր, եղջերուներ, սկյուռներ ու թռչուններ է պահել: Նրա բոլոր շները սահմանափակ հնարավորություններով կենդանիներ են եղել:
Ինքնասպանության պատճառ կարող էր դառնալ մտահոգությունը, թե իր մահից հետո կենդանիների հետ վատ կվարվեն:









































