Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն մեկնաբանել է Մարկո Ռոյսի հետ կապված տրանսֆերային խոսակցությունները:
«Մարկո Ռոյսի պայմանագրում հստակ նշված է հրաժարագինը: Նա կարող է ցանկացած պահի լքել ակումբը, եթե մենք համապատասխան առաջարկ ստանանք:
Այնուամենայնիվ, Մարկոն մեր թիմի միակ խաղացողն է, ում պայմանագրում կա հրաժարագին, և այն կազմում է 35 մլն եվրո»,- SPORT1-ը մեջբերում է Վացկեի խոսքերը:
Հավելենք, որ Ռոյսի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ.:










































