Friday, 19 06 2026
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

Թբիլիսիի նոր հավակնոտ հայտը. Վրաստանը մտադիր է ընդունել 2030-ի ձմեռային օլիմպիադան

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, թե Վրաստանը մտադիր է հայտ ներկայացնել` 2030-ի ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար: Վարչապետը նախարարներին հանձնարարել է` խնդրի հետ կապված նախապատրաստել առաջարկություններ, որովհետև արդեն մոտ ապագայում Թբիլիսի են ժամանելու ՄՕԿ-ի փորձագետները` խոշոր մարզական միջոցառում անցկացնելու Վրաստանի հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով:

2030-ի ձմեռային օլիմպիադան հյուրընկալելու մտադրության մասին Կվիրիկաշվիլին առաջին անգամ հրապարակավ հայտարարել է հունվարի վերջին, երբ Շվեյցարիայում հանդիպում ունեցավ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հետ, ով անմիջապես խոստացել էր փետրվարի վերջին Վրաստան գործուղել կազմակերպության փորձագետներին: Ի դեպ, Վրաստանի հայտն ունի կոնկրետ ինստիտուցիոնալ հիմք, որովհետև երկրում արդեն գործում են լեռնադահուկային վեց ժամանակակից կուրորտներ, որոնք գրավում են շատ եվրոպացիների` սպասարկման մատչելի գներով, մաքուր էկոլոգիայով, գեղեցիկ տեսարաններով և իհարկե` վրացական խոհանոցի համեղ ուտեստներով:

Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե իրենք ունեն հավակնոտ պլան, որը կարճ ժամանակահատվածում նպաստելու է Վրաստանի արագ զարգացմանը: 2030-ի օլիմպիադայի անցկացման ձգտումը պաշտոնական Թբիլիսիին համարում է ռազմավարական խնդիր. եթե վրացական հայտը հաղթի, դա կնպաստի հազարավոր աշխատատեղերի բացմանը, օտարերկրյա ներդրումների ծավալի մեծացմանը, տուրիզմի և դրա հետ կապված ենթակառուցվածքների զարգացմանը:

Միխեիլ Սաակաշվիլիի բարեփոխումների շնորհիվ Վրաստանում ձևավորվել է միանգամայն նոր որակի պետություն` եվրոպական մտածողությամբ ու հավակնություններով: Այս ամուր հիմքն էլ նպաստում է, որ մեր հարևան ու բարեկամ երկիրը հանդես գա նոր հավակնոտ ծրագրերով` մեծացնելով իր միջազգային սուբյեկտությունը ու հավակնելով տարածաշրջանային լիդերության` առնվազն զարգացման պոտենցիալի, քաղաքակրթական մակարդակներում:

Ի դեպ, ՄՕԿ-ը վերջին տարիներին վարում է, այդպես կոչված, աշխարհագրական «էքսպանսիայի» քաղաքականություն, ինչը մեծացնում է հավանականությունը, որ 2030-ի ձմեռային օլիմպիադան իսկապես կարող է հյուրընկալվել Վրաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում