Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի 25-ամյա հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է Daily Express-ը:
«Զինագործներ»-ը մտադիր են «Արքայական ակումբ»-ին առաջարկել 27 մլն ֆունտ: Անգլիական ակումբը մտադիր է գործարքն իրականացնել 2014թ. ամռանը:
Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման անցկացրել է 12 խաղ՝ խփելով 6 գոլ ու կատարելով 5 գոլային փոխանցում:







































