Ցանցահենները Ջենիֆեր Լոուրենսի հին պոռնոնկարները վերափոխված հրապարակել են՝ ներկայացնելով որպես թարմ կոտրման արդյունք։ Celeb Jihad խմբավորման ֆոտոխմբագրումը հայտնաբերել են համացանցի ուշադիր օգտատերերը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ համացանց է արտահոսել Ջենիֆեր Լոուրենսի ինտիմ լուսանկարների թարմ խմբաքանակ։

Ցանցահենները լուսանկարներն ուղեկցել են դերասանուհու հասցեին վիրավորական արտահայտություններով։ Սակայն ի պատասխան՝ օգտատերերը մեղադրել են կեղծ կոտրողներին էժանագին փառքի հետևից վազելու փորձի մեջ։

Հիշեցնենք, որ առաջին լուսանկարները բաց հասանելի տիրույթում էին հայտնվել դեռևս 2014 թվականի սեպտեմբերին, iCloud-ում հոլիվուդյան աստղերի օգտահաշիվների զանգվածային կոտրման արդյունքում։










































