Izvestia-ի փոխանցմամբ՝ վնասվածքը Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին չի խանգարի մասնակցել ԲԿՄԱ-ի դեմ առաջիկա խաղին:
Չնայած մենիսկի վնասվածքի խորացմանը՝ «Սպարտակ»-ի ղեկավարությունը մտադիր է Յուրային ընդգրկել մինչև տարեվերջ կայանալիք ԲԿՄԱ-ի, «Վոլգա»-ի ու «Ռոստով»-ի դեմ խաղերին:
Յուրան, այնուամենայնիվ, կարող է խաղալ միայն ցավազրկողների օգնությամբ, իսկ մարզչական շտաբը նրան հնարավորություն կտա խաղադաշտում անցկացնել մեկ ժամից ոչ ավելի:
Նշվում է, որ տարեվերջին Յուրան վիրահատության ենթարկվի, իսկ երկրորդ շրջանում նա ապաքինված կլինի և պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը չկարողացավ շարունակել «Զենիթ»-ի դեմ խաղը (4:2), որում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:








































