Լոնդոնի «Արսենալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի ծառայություններով:
Bild-իտեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է հզորացնել հարձակման գիծը, ինչի համար հարմար թեկնածու է համարում 24-ամյա գերմանացուն: Սակայն «Արսենալ»-ը ստիպված կլինի պայքարել «Բարսելոնա»-ի դեմ, որը նույնպես ցանկանում է ձեռք բերել Ռոյսի իրավունքները:
Դորտմունդցիներն, իրենց հերթին, չեն պատրաստվում հրաժարվել առաջատար ֆուտբոլիստի ծառայություններից: Այդ պատճառով շահագրգիռ կողմը ստիպված կլինի վճարել Ռոյսի պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը 35 մլն եվրո է կազմում:
Ֆուտբոլիստի`Դորտմունդի ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:







































