Մեկնաբանելով Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, թե նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է՝ դեմոկրատների դավաճան անվանելով, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ասել է, որ Թրամփն ինքնին «կատակ» է։
Թրամփը դավաճան էր անվանել այն դեմոկրատ կոնգրեսականներին, ովքեր չէին ծափահարել իրեն Կոնգրեսի առջև ելույթի ժամանակ։
Բայդենը նաև մեկնաբանել է հատուկ դատախազ Մյուլերի մոտ Թրամփի հնարավոր հարցաքննությունը, փոխանցում է ABC-ն։
«Եթե ես լինել նախագահի փաստաբանը, ես խորհուրդ կտայի նրան չգնալ հատուկ դատախազի մոտ հարցաքննության»,-հայտարարել է Բայդենը։









































