ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Երեք նախարարի բացակայության պայմաններում ցանկացած հարց դառնում է թերի», և հիշեցրեց, որ Մեծ Բրիտանիայում վարչապետը պատրաստվում էր հրաժարական ներկայացնել խորհրդարանի նիստից 20 րոպե ուշանալու համար: «Պարոն վարչապետ, ինչպե՞ս եք վերաբերվում այս գործելաոճին, և բարեվարքությունը արդյոք չպե՞տք է տեղ գրավի կառավարման ոլորտում»,- նշեց նա:
Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 11 նիշով զիջել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 44-րդ տեղը. «Ինչպե՞ս եք բացատրում այս անկումը»:
Նրա խոսքով՝ տվյալ զեկույցի հեղինակները դա բացատրել են նրանով, որ «Հայաստանի կարգավորման համակարգը թափանցիկ չէ, տնտեսության բազմաթիվ հատվածներ ղեկավարվում են կապեր ունեցող գործարարների կողմից, որոնց հավատարմությունը պարգևատրվում է շուկայում գերակա դիրքով: Կցանկանայի լսել այս մեղադրանքների պատասխանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































