Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոստովանել է, որ մինչ իր ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելը կարող էր տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա» կամ Մադրիդի «Ռեալ»:
Ըստ ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերի` իսպանական երկու գրանդ ակումբները ցանկացել են ձեռք բերել իր տրանսֆերը:
« «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը հիանալի թիմեր են: Կար ժամանակ, երբ այդ երկու ակումբները հետաքրքրված էին իմ ծառայություններով: Ինձ նրանք դուր են գալիս, սակայն Բարսելոնան ինձ ավելի մոտ է եղել, քան Մադրիդը: Զիդանը մի ժամանակ պատրաստվում էր գալ ու ինձ համոզել, որպեսզի պայմանագիր կնքեմ «Ռեալ»-ի հետ»,- ասել է Ռիբերին:








































