Անցած գիշեր շարասյուներով Աֆրին են ժամանել օգնական ուժերը. մի քանի հարյուր ավտոմեքենաներ, բեռնատարներ։ Ընդհանուր առմամբ, Աֆրինում իրենց եղբայրներին օգնության են եկել մոտ հինգ հազար YPG զինյալներ։

Առաջին հերթին՝ հարյուրավոր մեքենաներ, հազարավոր քրդեր և այս՝ ամենևին ոչ աննկատ զորքը Աֆրին է հասել Կոբանեից և Ջիզիրեից՝ անցնելով ասադիտների (կարդալ՝ իրանցիների և ռուսների) վերահսկողության տակ գտնվող շրջաններով։ Ընդ որում, շարասյանը ոչ միայն չեն փորձել կանգնեցնել, կրակել, այլ՝ ընդհակառակը. կանաչ ճանապարհ ձեզ, տղաներ՝ ամեն խաչմերուկում։
Այսինքն, ստացվում է, որ Մոսկվան օժանդակել է հազարավոր քրդերի Աֆրին հասցնելուն, ինչն իր հետ կբերի Թուրքական ԶՈՒ մեծ կորուստների՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հետագա զարգացման դեպքում։

Անկարան պետք է որ այս պահը անուշադրության չմատնի։
Երկրորդ հերթին՝ Թուրքիայի ռազմա–օդային ուժերը անգործության են մատնված եղել, չնայած, որ նման շարասյունը ռմբակոծելը նրանց համար բարդ չէր լինի։ Ստացվում է, որ քրդերը իրենց հետ շարժական զենիթա–հրթիռային համակարգերի այնպիսի քանակություն ունեն, որ թուրքերը չեն հանդգնել զոհաբերել իրենց ինքնաթիռները։
«Ձիթենու ճյուղ» օպերացիայի նոր փուլերի մոտեցմանը զուգահեռ, մոտենում են էլ ավելի գլոբալ իրադարձություներ. և ոչ միայն Սիրիայի հյուսիս–արևմուտքում։









































