Սաշա Բարոն Քոենը BAFTA Britannia Awards մրցանակաբաշխության ժամանակ ցնցել է հանդիսականներին: Սալմա Հայեկը բեմ էր դուրս եկել The Charlie Chaplin Britannia Award մրցանակը հանձնելու լավագույն կատակերգու Սաշա Բարոն Քոենին: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը՝ նշելով, որ Լոս Անջելեսում կայացած երեկոյի ժամանակ Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիան պատվել է Միացյալ թագավորության և Հոլիվուդի կինոարդյունաբերության լավագույն ներկայացուցիչներին:
Սալման բեմահարթակում մի տարեց կնոջ ներկայացրել է որպես տարեց դերասանուհի Գրեյս Քոլինգթոն, ով Չապլինի ֆիլմերում խաղացել է, երբ 5 տարեկան էր: Սայլակին նստած տիկինը Քոենին է հանձնում Չապլինի ձեռնափայտը: Նա այնքան է ուրախանում, որ սկսում է պարել, հանկարծ ընկնում է կնոջ վրա, ում սայլակը շարժվում է առաջ ու ընկնում բեմից: Բոլորը շոկի մեջ էին, սակայն, ինչպես պարզվել է, դա նախապատրասված ներկայացում էր, իսկ ընկնող հերոսը՝ կասկադյոր:







































