Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով շաբաթ օրը կայացած «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Լա Լիգայում խփած գոլերի թվով մոտեցել է Ուգո Սանչեսի ցուցանիշին:
Պարտուգալացու ակտիվում կա 163 գոլ, իսկ մեքսիկացի հարձակվողը խփել էր 164 գոլ:
Սանչեսի ցուցանիշը գերազանցելուց հետո Լա Լիգայում խփած գոլերի թվով կգերազանցեն «Ռեալ»-ում հանդես եկած 3 ֆուտբոլիստներ՝ Սանտիլյանան (186 գոլ), Դի Ստեֆանոն (216) ու Ռաուլը (228):








































