Բոլոր սիրահարների օրն արդեն բավական մոտ է, և ժամանակն է մտածել հաճելի երեկոյի գլխավոր ատրիբուտներից մեկի՝ սիրելիի նվերի մասին: Իսկ եթե դուք այդ օրը մենակ եք լինելու, ուրախացրեք ձեզ նոր իրով: Երգչուհի Բեյոնսեն միշտ պատրաստ է նման առիթների և արդեն ներկայացրել է իր հավաքածուն՝ ցանկացած ճաշակի համար:

Հավաքածուում սվիտերներ են, սպորտային շապիկներ, հեռախոսի պատյաններ: Ձևվածքի օրիգինալության համար նա շատ չի անհանգստացել, քանի որ իր ողջ ուշադրությունը նա կենտրոնացրել է պրինտերի վրա, որոնց տողերը վերցրել է իր երգերից. K is for King, All Night, Fulfill my fantasies, Rocket till waterfall և այլն: Հավաքածուն հարմար է թե կանանց և թե տղամարդկանց համար:















































