Կենտրոնական Ասիայում ապրում են կատվազգիների արտասովոր ներկայացուցիչներ։ Նրանց անվանում են մանուլներ։ Այդ կենդանիները ներառված են Կարմիր գրքում և բնության մեջ հանդիպում են հազվադեպ։ Դրանք արտասովոր գեղեցիկ են։ Նրանց գլխավոր արժանիքը զավեշտալի դիմախաղն է, որը լուսանկարիչները պաշտում են։

Մանուլներն ապրում են Կենտրոնական և Միջին Ասիայում։ Դրանք ամենադանդաղաշարժն են վայրի կատուների թվում։ Դրանք ապրում են բարձրլեռնային շրջաններում։ Կլիմայի փոփոխությունը կենդանուն սպառնում է մահով, այդ իսկ պատճառով նրանց փորձում են չտեղափոխել։


















































