«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ հարձակվող Լիոնել Մեսսիին, ով վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Բետիս»-ի դեմ խաղում, դադար է հարկավոր:
Ֆաբրեգասի կարծիքով` արգենտինացին չպետք է շտապի խաղադաշտ վերադառնալ` ապաքինվելով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
«Կարծում եմ, որ Լեոն պետք է դադար տա: Նրան ժամանակ է հարկավոր` ինչպես հարկն է ապաքինվելու համար: Մեսսին պետք է խաղադաշտ վերադառնա առողջ և հիանալի մարզավիճակում: Պետք չէ շտապեցնել իրադարձությունները»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:










































