Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է շարքից դուրս մնալ անորոշ ժամանակով:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում կայացած «Բետիս»-ի դեմ խաղում: Հարձակվողը փոխարինվեց արդեն առաջին խաղակեսում:
Կատալոնական ակումբի բժշկական անձնակազմը չի բացառում, որ Մեսսին աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել: Ավելի ստույգ ախտորոշումը և վնասովածքի լրջության աստիճանը կորոշվի այսօր` նոյեմբերի 11-ին:
Հիշեցնենք` «կապտանռնագույններ»-ն առավելության են հասել «Բետիսի»-ի նկատմամբ 4:1 հաշվով:






































