Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Championat»-ի կողմից անցկացրած քվեարկության արդյունքներով ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի ամենաարժեքավոր ֆուտբոլիստը (MVP)։
Քվեարկությունն անցկացվել է մարզական լրագրողների, փորձագետների, լիգայի ներկայացուցիչների եւ ընթերցողների շրջանում։ Քվեարկության արդյունքում 26-ամյա հարձակվողը ստացել է 12 միավոր։
Երկրորդ տեղում է «Սպարտակ»-ի դարպասապահ Արտյոմ Ռեբրովը, իսկ երրորդում՝ ԲԿՄԱ-ի հարձակվող Սեյդու Դումբիան։
Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի MVP կոչման հավակնորդ էին նաև Իբրահիմ Բալդեն («Կուբան»), Եվգենի Բաշկիրովը («Տոմ»), Վանդերսոն («Կրասնոդար»), Դենիս Գլուշակով («Սպարտակ») և Արտյոմ Ձյուբան («Ռոստով»):










































