Friday, 19 06 2026
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

Մակրոնի հայանպաստ որոշումները բավարարում են ֆրանսահայերի ակնկալիքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին իր ելույթով նոր հույսեր է արթնացրել ֆրանսահայերի շրջանում: Այդ մասին նշված է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

«Հանրապետական օրացույցում ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ամրագրելու, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը վերականգնելու, Հայոց հիշողության և քաղաքակրթության կենտրոնի ստեղծմանն աջակցելու նրա որոշումները բավարարում են Ֆրանսիայի հայկական ծագում ունեցող անձանց ակնկալիքները, ովքեր 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ժառանգներն են»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը շնորհակալություն է հայտնում Էմանուել Մակրոնին՝ նշված հարցերի լուծմանն աջակցելու համար, որոնք ոչ միայն հարգանքի տուրք են զոհերի հիշատակին և նրանց ժառանգների արժանապատվությանը, այլ նաև հավատարիմ մնալու ձգտում համամարդկային արժեքներին և հիմնարար քաղաքական հարցերին, Հայաստանի անվտանգության ապահովմանն ու Թուրքիայի հանդարտեցմանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն համակարգող խորհուրդն ընդգծել է, որ մոբիլիզացնելու է իր ջանքերը այս նպատակներին հասնելու համար: «Մենք սրտանց ընդունում ենք Էմանուել Մակրոնի անկեղծությունը և կանենք ամեն հնարավորը, որպեսզի նրա ստանձնած պարտավորությունները դառնան իրականություն որքան հնարավոր է շուտ, իմանալով, որ ոչինչ չի խանգարում նրան պայքարել հայոց երկարատև պայքարի արդարության համար, հատկապես թուրքական պետության դեմ»,- ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում