Չինական Թայվան կղզու հյուսիսարևելյան ափին «Հայան» թայֆունի ուժեղ հարվածի հետևանքով ավելի քան 8 մարդ է զոհվել:
Արհավիրքի հետևանքով առաջացած ուժեղ ալիքները քշել-տարել են ափին գտնվող 16 զբոսաշրջիկի: Փրկարարները այսօր հայտարարել են ութի մահվան մասին: Ցիկլոնը շարունակում է շարժվել դեպի հյուսիս-արևմուտք՝ աստիճանաբար կորցնելով ուժը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:









































