Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 2-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:
Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը՝ բավարարեց միջնորդությունը և կարգադրեց նիստերի դահլիճ բարձրացնել Սեֆիլյանին և Սաֆարյանին:
Նշենք, որ կալանավորվելուց հետո սա առաջին անգամն էր, երբ Մանուկյանն և Սեֆիլյանը հանդիպեցին, դատավորը նրանց թույլատրեց ողջագուրվել: Սաֆարյանը, սակայն առիթ չունեցավ ողջագուրվել Պավել Մանուկյանի հետ:










































