Ֆրանսիացի դիզայներ Յուջենի Քիթլենը Air France ընկերության երկարատև թռիչքների համար մշակել է թեթև մեկանգամյա սպասք: Օգտագործած գդալներից, պատառաքաղներից ու դանակներից հնարավոր կլինի պատրաստել ինքնաթիռներ, որոնք հոյակապ աերոդինամիկ հատկություններ կունենան: Դրա համար հավաքածուում կա թևերի տեսքով հավելյալ տարր: Թևերը պետք կգան սպասքը ուղիղ նշանակությամբ օգտագործելու համար. դրանց մեջ տեղադրելով գդալ կամ պատառաքաղ՝ հնարավոր կլինի ստանալ ավելի ամուր սարք:
Ընկերությունը ավելի փոքրիկ ու թեթև սպասքի օգնությամբ հույս ունի տնտեսել 30% կամ տարեկան 40 տոննա պլաստմասսա: Այդ սպասքը Air France-ի թռիչքների ժամանակ օգտագործվում է 2013թ.-ի հոկտեմբերից:










































