Քեթլին և Քեյթի Բ.-ն երկու ընկերուհիներ են, ովքեր ստեղծել են աստղերի «կլոնը»: Դրա համար նրանք շուկաներում և զեղչված խանութներում իրեր են հավաքում, ինչ-որ բաներ են մտածում և համոզված են, որ արդյունքը ցնցող է ստացվում:

Instagram-ում աղջիկները What would Yeezus wear? անունով էջ են ստեղծել: Հրապարակումները բավական պարզ նպատակ են հետապնդում՝ հնարավորինս պատճենել աստղերին՝ ներառյալ Քիմի քույրերին:
Քեթլինը խոստովանում է, որ իրեն դուր է գալիս փոփ-մշակույթում գոյություն ունեցող նորաձևության ուսումնասիրությունը: Բացի այդ, մարդիկ, որպես օրենք, սիրում են հետևել հայտնիներին: Սա նաև ինչ որ տեղ օրիգինալին հնարավորինս մոտ կերպար վերաստեղծելու մարտահրավեր է:









































