Փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվի ավանդական ամենամյա կառնավալը: Կառնավալ-2014-ին մեծ ուշադրություն է հատկացվում, քանի որ դրանից մի քանի ամիս անց Բրազիլիայում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Նոյեմբերի 8-ին Ռիոյում ընտրել են ապագա կառնավալի թագուհուն և թագավորին: Ընտրության չափանիշները զգալիորեն տարբերվում են գեղեցկության մրցույթների չափանիշներից՝ էքսպրեսիա և անհագ պար:








































