Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել բրազիլացի 2 տաղանդավոր ֆուտբոլիստների տրանսֆերներ:
Football Italia-ի փոխանցմամբ՝ Արսեն Վենգերի ուշադրության կենտրոնում են հայտնվել Բրազիլիայի հավաքականի 2 երիտասարդ ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպաններ Նատանն ու Գաբրիել Բոսկիլյոն:
Նշվում է, որ «զինագործներ»-ի ներկայացուցիչները պատրաստվում են մոտ ժամանակներս բանակցություններ սկսել ֆուտբոլիստների գործակալների հետ:
Հավելենք, որ Նատանը հանդես է գալիս «Ատլետիկո Պարանաենսե»-ում, իսկ Գաբրիել Բոսկիլյան՝ «Սան Պաուլու»-ում:








































