Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ուրախ է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը մտադիր չէ լքել «արքայական ակումբ»-ը:
Այդ մասին օրեր առաջ հայտնել է անձամբ «արքայական ակումբ»-ի ավագը: Իհարկե, նա նշել է, որ իր համար դժվար է, քանի որ խաղադաշտ է դուրս գալիս երկու շաբաթը մեկ անգամ:
«Մենք ուրախ ենք, որ Կասիլյասը որոշել է մնալ «Ռեալ»-ում: «Յուվենթուս»-ի դեմ խաղից նա արտահայտվել է պարզ և միանշանակ: Իկերը ճիշտ որոշում է կայացրել»,- ասել է Անչելոտին:







































