Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտնել է, որ վերջին ժամանակաշրջանում խաղացել է` հաղթահարելով ցավը:
Ավելի վաղ նշվել է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը աջ ոտքի հետ կապված խնդիրներ ունի և ստպված է լինելու վիրաբուժական միջամտության ենթարկվել:
«Ես միշտ փորձել եմ խուսափել վիրահատություններից, սակայն այժմ պահն է, երբ այն անհրաժեշտ է: Հուսով եմ` ապաքինվելուց հետո կկարողանամ խաղալ առանց ցավերի»,- ասել է Շվայնշտայգերը:










































