ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտնել է, որ խնդիրներ չունի Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Ես ոչ մի խնդիր չունեմ Ռոնալդուի հետ: Կհանդիպեմ նրան «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողության ժամանակ»,- ասել է կազմակերպության նախագահը:
Հիշեցնենք` Բլատերը հայտարարել էր, որ խաղադաշտում Ռոնալդուն հրամանատարի է հիշեցնում: ՖԻՖԱ-ի նախագահը նշել էր, որ նախապատվություն է տալիս «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիին:








































